Ուսումնամարզական հավաքից հետո «Ուրարտուն» վերսկսեց մարզումները սեփական մարզաբազայում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիմը եռօրյա հանգստից հետո շարունակում է նախապատրաստությունը առաջնության վերսկսմանը։
Հավելենք, որ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկային խաղում «Ուրարտուի» մրցակիցը կլինի «Վանը», որի հետ խաղը սեփական հարկի տակ երևանկան թիմը կանցկացնի փետրվարի 20-ին, ժամը 16։00-ին։