Ռուսաստանի հավաքականի հոկեյիստները դուրս են եկել Պեկինի Օլիմպիական խաղերի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Չորեքշաբթի օրը կայացած քառորդ եզրափակիչ խաղում Ալեքսեյ Ժամնովի թիմը 3-1 հաշվով հաղթել է Դանիայի ընտրանուն։
Ռուսաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Վադիմ Շիպաչովը, Նիկիտա Նեստերովը և Վյաչեսլավ Վոյնովը։ Դանիացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ֆրանս Նիլսենը:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել սլովակները, որոնք հաղթել էին ԱՄՆ-ին (3-2):
Քառորդ եզրափակչի մյուս խաղերում Ֆինլանդիան կխաղա Շվեյցարիայի, իսկ Շվեդիան՝ Կանադայի հետ: