Ղազախստանի երիտասարդական հավաքականի և Կարագանդայի «Շախտյորի» նախկին կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում»։ Այս մասին հաղորդում է Kazfootballnet-ը։
Հիշեցնենք՝ Նաջարյանը ծնվել է Երևանում, բայց 2 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կարագանդա: Եղել է Ղազախստանի երիտասարդական հավաքականի առաջատարներից մեկը, մեկ խաղ էլ անցկացրել է Ղազախստանի ազգային թիմի կազմում:
24-ամյա ֆուտբոլիստը վերջերս է հեռացել Կարագանդայի «Շախտյորից»։