«Լոս Անջելես Ռեմսը» հաղթեց «Ցինցինատի Բենգալսին» Սուպերբոուլում՝ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) մրցաշրջանի եզրափակիչ խաղում։
Խաղն անցկացվեց Ինգլվուդում (Կալիֆորնիա) և ավարտվեց «Լոս Անջելես Ռեմսի» հաղթանակով՝ 23։20 հաշվով։
«Ռեմսի» համար Սուպերբոուլ-2022-ում հաղթանակը երկրորդն էր ակումբի պատմության մեջ: 1999 թվականի մրցաշրջանում թիմը հաղթել էր «Թենեսի Տիտանսին»։
Եզրափակիչ խաղի ամենաարժեքավոր խաղացողը Լոս Անջելեսի ակումբի ֆուտբոլիստ Կուպեր Կապպն է, ով վերջին դրայվում իր թաուչդաունով թիմին բերեց հաղթանակ։
THE @RAMSNFL ARE SUPER BOWL LVI CHAMPIONS! #SBLVI #RAMSHOUSE pic.twitter.com/PueeR6DfhA
— NFL (@NFL) February 14, 2022
COOPER KUPP FOR THE LEAD!
📺: #SBLVI on NBC
📱: https://t.co/K02y40b5Nu pic.twitter.com/vhHjVNRsnC— NFL (@NFL) February 14, 2022