Աբու-Դաբիում երեկ կայացավ աշխարհի ակումբային առաջնությա եզրափակիչը՝ «Չելսիի» և «Պալմեյրասի» միջև։ Մրցաշարի հաղթող դարձավ լոնդոնյան թիմը։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 117-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցից հետո Կայ Հավերցը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց «Չելսիին»։
«Չելսիի» ֆուտբոլիստները չեն կարողացել զսպել իրենց էմոցիաները՝ սկսելով պարել ու հաղթանակը տոնել հենց խաղադաշտում, իսկ հետո պարային համարները տեղափոխվել են հանդերձարան։
Կայ Հավերցը, Մեյսոն Մաունթը, Անտոնիո Ռյուդիգերը, Ժորժինյոն և այլք տպավորվել են իրենց պարային ունակություններով։