Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Շահբազյանը և մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի հանձնարարությամբ, այցելել են «Ձյուդոն դպրոցներում» ՁՄՖ ծրագրի մասնակից Արմավիրի թիվ 10 հիմնական դպրոց,Մարալիկի թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի Վազգեն Ա կաթողիկոսի անվան թիվ 1 հիմնական դպրոց և Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց :
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Ստուգայցի ընթացքում ֆեդերացիայի պատասխանատուները հետևել են «Ձյուդոն դպրոցում» ծրագրի մասնակից հանրակրթական դպրոցների սաների մարզումներին, տվել են օգտակար խորհուրդներ: Մարալիկի դպրոցի սաները ձյուդոյի ֆեդերացիայի կողմից ստացել են կիմոնոներ։