Նաթան Չենի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը մեկնաբանել է գեղասահորդի հաղթանակը Պեկինի Oլիմպիական խաղերում.
«Եթե մենք չնվաճեինք առաջին տեղը, կվշտանայի: Անգամ երկրորդ ու երրորդ տեղերը մեզ չէին բավարարի։
Իսկ հիմա ես երջանիկ եմ, ուժեղ էմոցիաներ եմ զգում։ Ես զգում եմ, որ դա արել եմ: Չենը դա արեց, բայց ես դա արեցի նաև ինձ համար:
Ինչո՞ւ մենք լավ աշխատեցինք նրա հետ։ Ես կարող եմ անկեղծ լինել. ես անկեղծ եմ ձեզ հետ: Եվ Չենը սիրում է, երբ իր հետ անկեղծ են։ Նա չի սիրում, երբ նրան ասում են՝ լավ ես աշխատում. ես ատում եմ այս արտահայտությունը»,- մեջբերում է Հարությունյանին TASS-ը։