Հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին, Պեկինի Օլիմպիական խաղերում անցկացվեցին գեղասահքի մրցումները, որտեղ տղամարդիկ հանդես եկան ազատ ծրագրերով։
Նաթան Չենը հաղթեց ազատ ծրագում, ավելի վաղ նա հաղթել էր նաև կարճ ծրագրում։ Ամերիկացին իր ծրագրի դիմաց ստացել է 218,63 միավոր։
Ընդհանուր առմամբ, ազատ և կարճ ծրագրերի համար նա հավաքել է 332,60 միավոր։
Երկրորդը ճապոնացի Յումա Կագիյաման էր (310,05), երրորդը՝ ծագող արևի երկրի մեկ այլ ներկայացուցիչ Շոմա Ունոն (293,00):
Ռաֆայել Հարությունյանի սանը աշխարհի եռակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արդեն ոսկե, ինչպես նաև արծաթե ու բրոնզե մեդալակիր (թիմային պայքարում։)