Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 18-ին Դուբայում:
Նրա մրցակիցը կլինի արգենտինացի 39-ամյա բռնցքամարտի Քրիստիան Կորիայի հետ:
Մենամարտը կանցկացվի Probellum-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյի շրջանակում. Probellum-ի նախագահ Ռիչարդ Շաֆերը նշել է՝ միջոցառման բացման օրը նման մակարդակի մարզիկի ելույթ ունենալը հիանալի նորություն է. «Նա արդեն ցույց տվել է իր տաղանդը ու կասկած չկա, որ նրան մեծ ապագա է սպասվում սպորտում: Առաջին իսկ օրը նման մակարդակի բռնցքամարտիկ ունենալը հիանալի նորություն է երկրպագուների համար ու մենք անհամբերությամբ ենք սպասում նրանց գործի մեջ տեսնելուն:
Անկասկած, Probellum Evolution-ը շատ հիշարժան միջոցառում կլինի»,- ասել է Ռիչարդ Շաֆերը:
Բաչկովը ևս ընդգծել է՝ անհամբերությամբ է սպասում իր մենամարտին. «Շատ ոգևորված եմ ու անհամբերությամբ եմ սպասում երկրպագուների համար հիանալի շոու ապահովելուն: Պրոֆեսիոնալ կարիերայիս մեկնարկը լավ է տրվել, բայց անկասկած դեռ անելու շատ բան ունեմ ու մտադիր եմ իմ որակները ցուցադրել Դուբայում»: