Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը կարիերան կարող է շարունակել Կարագանդայի «Շախտյորում»: Այս մասին հայտնում է Meta-ratings.kz-ը:
«Շախտյորը» հավաք է անցկացնում Թուրքիայում, Ավետիսյանն այսօր պետք է միանա թիմին:
Ավետիսյանն ավելի վաղ արդեն հանդես եկել է Ղազախստանի առաջնությունում. 2020 մրցաշրջանում նա 11 հանդիպում է անցկացրել «Տոբոլի» կազմում, դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: