Վալերի Կարպինի կինը՝ Դարիան, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչին ծննդյան օրվա առթիվ նոր երգ ու տեսահոլովակ է նվիրել։
«Այս երգի յուրաքանչյուր բառը քո մասին է: Ես սիրում եմ քեզ․․․ Ծնունդդ շնորհավոր», — Instagram-ում գրել է Կարպինի կինը՝ ներկայացնելով «Առանց քեզ» կոչվող կոմպոզիցիան։ Կարպինը, ով փետրվարի 2-ին դարձավ 53 տարեկան, շնորհակալություն է հայտնել կնոջը. «Շնորհակալ եմ, սիրելիս, նման նվերի համար»: