Այսօր ՝ փետրվարի մեկին, Պեկինում բացվել է Օլիմպիական զինադադար անվանումով որմնանկարը: Այս մասին հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):
Արարողությունը տեղի է ունեցել չինական նոր տարվա օրը ՝ այսօր, օլիմպիական ավանում։ Միջոցառմանը ներկա են եղել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և ձմեռային 24 –րդ խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յան Շուանը։
Աշխարհի լույսը որմնանկարը խորհրդանշում է լույսը, խաղաղությունն ու վերամիավորումը։ Մարզիկներին և պաշտոնյաներին խնդրել են ստորագրել այն:
«Այսօր չինական նոր տարին է և բարենպաստ պահ է՝ օլիմպիական զինադադարի որմնանկարը բացելու համար : Դուք ցույց կտաք, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մենք բոլորս հարգենք նույն կանոնները և միմյանց: Դա է իսկական օլիմպիական ոգին, խաղերի ուղերձը՝ միավորել աշխարհը մրցակցության մեջ։ Հրավիրում եմ ստորագրելու օլիմպիական զինադադարի որմնանկարը: Կոչ ենք անում աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդներին հավատարիմ մնալ օլիմպիական զինադադարին», — ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:
Օլիմպիական զինադադարի առաջին որմնանկարը տեղադրվել է Թուրինում՝ 2006թ. ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: