Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը։
Կանանց մրցաշարում Հայաստանի չեմպիոն դարձան 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 54 կգ քաշային Արևիկ Դոխոլյանը, 57 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։
Տղամարդկանց մրցապայքարոմ չեմպիոն դարձան 48 կգ քաշային Արման Ոսկանյանը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշային վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիյանը, 92 կգ քաշային Նարեկ մանասյանը և 92+ կգ քաշային Դավիթ Չալոյանը։
67 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Հարություն Հակոբկոխյանը և Գուրգեն Մադոյանը։ Մրցավարների որոշմամբ՝ հաղթել էր Մադոյանը, սակայն Հակոբկոխյանի անձնական մարզիչ և մարտավկա Իսրայել Հակոբկոխյանը, որը նաև Հարությունի հայրն է, համաձայն չէր որոշման հետ և բողոքարկեց արդյունքը, որից հետո որոշում կայացվեց վերջնական արդյունքը հրապարակել ավելի ուշ՝ տեսագրությունը նայելուց հետո։