Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը, ակումբից հեռացել է կիսապաշտպան Պիտեր Մուտումոսին։
23-ամյա ֆուտբոլիստը և երևանյան ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մուտումոսին «Ուրարտուում» էր հանդես գալիս 2019 թվականից և այս ընթացքում անցկացրած 27 խաղում խփել էր մեկ գոլ։