«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի ապագան մնում է անորոշ:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, բացի «Տոտենհեմից» և «Բարսելոնայից», 25-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ինտերը» և «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, որ կենտրոնական կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Կեսիեն «Միլանի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ։