Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարող է ներկա գտնվել իր Eagle FC 44 մրցաշարին, որը կանցկացվի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Մայամիում (ԱՄՆ):
«Ես նրան հաղորդագրություն եմ ուղարկել մոտ մեկ ամիս առաջ։ Շնորհակալություն հիշեցնելու համար։
Այսօր ես նրան հաղորդագրություն կթողնեմ, և միգուցե նա գա շոուին»,- ասել է Խաբիբը մամուլի ասուլիսում։
Eagle FC 44-ի գլխավոր իրադարձությունը կլինի ռուս մարտիկ Սերգեյ Խարիտոնովի և հոլանդացի Թայրոն Սպոնգի մենամարտը։