Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը կես տարվա պայմանագիր է կնքել դանիական «Վեյլեի» հետ։
«Միշտ կարծել եմ, որ «Վեյլեն» լավ ֆուտբոլիստներով համալրված հետաքրքիր ակումբ է։ Երբ խաղում էի նրանց դեմ` իրենց հարկի տակ, զգում էի, թե ինչպես են աջակցում երկրպագուները։ Հենց այդ ժամանակներից էլ Սյորենսենը ծանոթ է իմ որակներին։
Այդ բոլոր նյուանսները շատ կարևոր են ինձ համար, և կանեմ ամեն ինչ, որ գարնանը զարմացնեմ ֆուտբոլային Դանիային։
Լավ մարզավիճակում եմ գտնվում և անհամբեր սպասում եմ` երբ եմ մասնակցելու վաղվա մարզմանը և առաջիկա ստուգողական խաղերին»,- ասել է Էդգար Բաբայանը։