«Կարպատներից» հետո ֆինանսական լավ պայմաններով առաջարկ ստացա Հայաստանից, բսցի այդ լավ հնարավորություն առաջացավ ելույթ ունենալ եվրագավաթներում, թեկուզ և որակավորման փուլի շրջանակում։ Այս մասին tribuna.com-ին հայտնել է երևանյան թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Վակուլենկոն:
«Երբ նոր էի տեղափոխվել «Արարատ-Արմենիա», մտածում էի, որ թույլ առաջնություն է լինելու, բայց հետագայում հասկացա, որ սխալ տպավորություն եմ ունեցել։ Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում «Արարատ-Արմենիան» կզբաղեցներ 8-11 հորիզոնականները։
Պայմանագրիս ժամկետը լրանում է առաջիկա ամռանը։ Ակումբին խոստացել եմ` օգնել ևս մեկ չեմպիոնություն նվաճելու հարցում, որից հետո կվերադառնամ Ուկրաինա։ Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկներ ունենում եմ, սակայն ոչ բոլոր թիմերն են կարողանում բավարար ֆինանսական միջոցներ գտնել։
Այժմ բանակցում եմ ուկրաինական մի քանի թիմերի հետ, որտեղ հնարավոր է տեղափոխվեմ»,- ասել է 28-ամյա ֆուտբոլիստը: