«Լիլլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը տրանսֆերային շուկայում մեծ պահանջարկ է վայելում:
Արդեն հաղորդվում էր, որ Կանադայի հավաքականի 22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»:
TSN-ի տեղեկություններով, «Բարսելոնան», «Չելսին» և «Տոտենհեմը» Դևիդի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ հարցում են արել:
Ջոնաթանը ձմռանը չի հեռանա «Լիլլից», սակայն ամռանը նրա թանկարժեք տրանսֆերը հնարավոր է: Ֆուտբոլիստը բաց է առաջարկների համար, նախընտրելի տարբերակ դեռևս չունի:
Դևիդը ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղի է մասնակցել և դարձել 12 գոլի հեղինակ. նա ռմբարկուների ցանկի առաջատարությունը կիսում է «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերի հետ: