«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է Անսու Ֆատիի վնասվածքի բնույթի մասին։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Աթլետիկի» դեմ խաղում (2-3, լրացուցիչ ժամանակ): Ֆատին փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, սակայն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին տեղը զիջեց Սերժինյո Դեստին:
Անսուն հեռանալով խաղադաշտից, չի կարողացել զսպել արցունքները, նրան մխիթարել է գլխավոր մարզիչ Չավին։
«Անսու Ֆատին ձախ ազդրի վնասվածք ունի: Նա թեստ կանցնի՝ պարզելու վնասվածքի լրջությունը»,- թվիթերում գրել է «Բարսելոնան»։
💔 Ansu Fati pic.twitter.com/NKVf2uwcQN
— Mundo Deportivo (@mundodeportivo) January 20, 2022