«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է միանալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբին, հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ալ-Նասրը» ֆուտբոլիստին 6,7 մլն ֆունտ ստեռլինգով պարտադիր գնման տարբերակով վարձակալելու առաջարկ է արել։ Նշվում է, որ այս պահին լոնդոնյան ակումբը չի արձագանքել այս առաջարկին։ «Արսենալը» քննարկում է, թե արդյոք իմաստ ունի թույլ տալ 32-ամյա հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ թիմից:
Ավելի վաղ Օբամեյանգը լքել էր Գաբոնի հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում և վերադարձել ակումբ։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: