«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի արձագանքի մասին Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ հետաձգված խաղում (3-1).
«Կրիշտիանուն դժգոհ էր. նա ռմբարկու է, ցանկանում է մնալ խաղադաշտում և փորձել գոլ խփել։ Մեր երրորդ գոլից հետո ես նրան ասացի. «Լսիր, Կրիշտիանու: Հասկանում եմ, որ դուք դեռ շատ հավակնոտ ես և ցանկանում ես ինքդ գոլեր խփել։ Բայց գուցե մի երկու տարի հետո մարզիչ դառնալու դեպքում նույն որոշումը կայացնես»։
Չէի սպասում, որ Ռոնալդուն կգրկի ինձ. ես ճանաչում եմ ռմբարկուներին, հասկանում եմ, թե ինչպես են նրանք մտածում։ Բայց ես որոշումներ եմ կայացնում թիմի շահերից ելնելով»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Խաղի 71-րդ րոպեին Ռանգնիկը որոշեց փոխարինում կատարել. Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հարի Մագուայրը։ Այս արարքը չի գնահատվել հենց պորտուգալացու կողմից՝ իրեն հանձնված բաճկոնը գետնին գցելով ու պահեստայինների նստարանների կողքի աստիճանին նստելով։ Տեսանյութը՝ այստեղ։