Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է Մաուրիսիո Պոչետինոյին ազատել գլխավոր մարզչի պաշտոնից այս մրցաշրջանի ավարտից հետո։
Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն պայմանավորվել է Զինեդին Զիդանի հետ, որ նա կգլխավորի թիմը 2022/2023 մրցաշրջանում։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Զիդանը կօգնի պահել թիմում հարձակվող Կիլիան Մբապեին, ով ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ 2021 թվականի մայիսին։ Այդ ժամանակվանից նա առանց ակումբի է։