«Մոնակոյի» և «Մոնրեալի» նախկին գլխավոր մարզիչ Թիերի Անրին կարող է մարզչական գործունեությունը շարունակել Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մասնագետին «Բորդոյի» ղեկավարությունը դիտարկում է որպես թիմի ներկայիս մարզիչ Վլադիմիր Պետկովիչի հնարավոր փոխարինող։
Պետկովիչը «Բորդոն» գլխավորել է անցած ամառ: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 23 հանդիպում, որից չորսում հաղթել է և ութն ավարտել ոչ-ոքի արդյունքով։
21 խաղից հետո «Բորդոն» վաստակել է 17 միավոր և ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը։