Մադրիդի «Ռեալը» նախնական համաձայնություն ունի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագրի պայմանների շուրջ․ ֆուտբոլիստն այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ։
Ինչպես հայտնում է ABC-ն, մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանավորվել է 6 տարվա պայմանագիր շուրջ՝ տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձով։ Բացի այդ, Մբապեն կստանա 40 միլիոն եվրո բոնուս՝ ակումբի հետ պայմանագիր կնքելու համար: Նա կստանա նաև իր հետ կապված գովազդային իրավունքների 50 տոկոսը։
Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ն Մբապեին պայմանագիր է առաջակել մինչև 2024 թվականը՝ 2023 թվականին ակումբը փոխելու հնարավորությամբ։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է, որ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում Մբապեն ներկայացնի ՊՍԺ-ն։ Եթե Կիլիանը համաձայնի այդ առաջարկին, ապա «Ռեալը» կհրաժարվի նրա ծառայություններից։
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: