«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հետաձգված խաղում «Բրենտֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1).
«Երեք կարևոր միավոր.․․ Կեցցե՛ք, տղերք»,- գրել է Ռոնալդուն Թվիթերում։
3 important points! well done lads 💪🏽👏🏽 pic.twitter.com/nzPNhrdIAi
— Cristiano Ronaldo (@Cristiano) January 19, 2022
Խաղի 71-րդ րոպեին մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը որոշել է փոխարինում կատարել. հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ է մտել պաշտպան Հարի Մագուայրը։ Այս արարքը չի գնահատվել պորտուգալացու կողմից՝ իրեն հանձնված բաճկոնը գետնին գցելով ու պահեստային նստատեղերի կողքի աստիճանին նստելով։
Հունվարի 22-ին ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՄՅՈՒ-ի հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ-ոքին՝ 3,85, իսկ «Վեսթ Հեմի» հաղթանակը՝ 4,10։