«Ջենոան» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Ավելի վաղ պաշտոնանկ արված Անդրեյ Շեւչենկոյին այս պաշտոնում կփոխարինի գերմանացի մասնագետ Ալեքսանդր Բլեսինը։
48-ամյա Բլեսինն աշխատում էր «Օստենդում», ուստի իտալացիները ստիպված էին բելգիական ակումբից գնել մարզչի պայմանագիրը։ Մինչ բելգիական ակումբին միանալը Բլեսինը մարզել է «ՌԲ Լայպցիգի» երիտասարդական թիմերը։ «Ջենոան» անցավ Բլեսինի թեկնածությանն այն բանից հետո, երբ ակումբը չկարողացավ համաձայնության գալ «Հերտայի» գլխավոր մարզիչ Բրունո Լաբադիայի հետ։
🔴🔵 Alexander #Blessin è il nuovo allenatore del Genoa. Benvenuto mister!
📝 https://t.co/mOIZ09zqB3 pic.twitter.com/gPR8W2lGP4
— Genoa CFC (@GenoaCFC) January 19, 2022