«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ հետաձգված խաղում (3-1).
Խաղի 71-րդ րոպեին Ռանգնիկը որոշեց փոխարինում կատարել. Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հարի Մագուայրը։ Այս արարքը չի գնահատվել հենց պորտուգալացու կողմից՝ իրեն հանձնված բաճկոնը գետնին գցելով ու պահեստայինների նստարանների կողքի աստիճանին նստելով։ Տեսանյութը՝ այստեղ։
«Դա նորմալ է. հարձակվողը ցանկանում է գոլ խփել: Բայց նա խաղաց փոքր վնասվածքից հետո, և կարևոր էր հիշել, որ մեզ ևս մեկ խաղ է սպասվում։
Նաև «Աստոն Վիլլայի» դեմ տեղի ունեցածից հետո (Մանչեսթեր Յունայթեդը ոչ-ոքի խաղաց 2-2 հաշվով՝ բաց թողնելով 2-0 հաշվով առավելութունը), այս անգամ մենք պետք է պաշտպանեինք մեր առավելությունը։
Լսիր, Կրիշտիանու, դու 36 տարեկան ես, դու հիանալի մարզավիճակում ես: Բայց երբ գլխավոր մարզիչ ես, գլխավոր մարզչի տեսանկյունից ես նայում: Իմ գործը թիմի և ակումբի շահերից ելնելով որոշումներ կայացնելն է, և հուսով եմ, որ նա նույն կերպ կընկալի դա»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հունվարի 22-ին ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՄՅՈՒ-ի հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ-ոքին՝ 3,85, իսկ «Վեսթ Հեմի» հաղթանակը՝ 4,10։