ԱՊԼ 17-րդ տուրում «Լեսթերը» ընդունել էր «Տոտենհեմին» ու վերջին պահին նախ, ձեռքից բաց թողեց հաղթանակը, ապա պարտվեց։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Դաքան, իսկ 38-ին Քեյնը հավասարեցրեց այն։
Երկրորդ կեսի միջնամասում՝ 76-րդ րոպեին, Մեդիսոնը նորից առաջ մղեց տանտերերին։ Լոնդոնցիները միայն հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սթիվեն Բերգվեյնը, իսկ երկու րոպե անց Բերգվեյնը Քեյնի փոխանցումից հետո նաև հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս խաղից հետո «Լեսթերը» 25 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 36 միավորով՝ 5-րդ։