ՊՍԺ-ի կիսապաշտպան Նեյմարը խոսել է Netflix-ում իր կյանքի վերաբերյալ վավերագրական ֆիլմի թողարկման մասին։
Երեք մասից բաղկացած «Կատարյալ քաոս» վավերագրական ֆիլմը պատմում է խաղադաշտից դուրս կյանքի, ինչպես նաև այն մարքեթինգային գործողությունների մասին, որոնք վարում էր նրա հայրը։ Ֆիլմը էկրան կբարձրանա հունվարի վերջին։
«Ինձ համար կարևոր են նրանք, ովքեր ճանաչում են ինձ։ Իսկ ովքեր ինձ չեն ճանաչում ու վատ են խոսում իմ մասին, ես ուղղակի հեռանում եմ նրանցից։ Բայց հուսով եմ, որ նրանք կարող են դիտել այս վավերագրական ֆիլմը, և, որ այն կփոխի իմ մասին նրանց ընկալումը: Հուսամ կսիրեն ինձ գոնե մի քիչ:
Այս ֆիլմն ինձ կցուցադրի որպես հայր, որդի, եղբայր: Մենք ցույց կտանք 100 տոկոսանոց ճշմարտություն, և սա է ամենագլխավորը։
Կարծում եմ, որ հիմա ուժեղ եմ: Ուժեղ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Ես ստիպված եմ գործ ունենալ մեծ ճնշման հետ այն պատճառով, թե ով եմ ես և, թե որտեղ եմ խաղում, որովհետև ես բրազիլացի եմ ու շատ ավելին:
Բայց հիմա ես ուժեղ եմ հոգեպես և պետք է շատ աշխատեի դրան հասնելու համար։ Կարծում եմ, որ դա ևս մեկ լավ բան է իմ մասին, որ ոչ միայն կարող եմ ֆուտբոլ խաղալ, այլև կենտրոնանալ իմ հոգեկան առողջության վրա»,- ասել է Նեյմարը ESPN-ին։