«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք պետք է թիմի խաղը կառուցի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ։
«Այն, ինչին Ռոնալդուն հասել է իր կարիերայում, զարմանալի է: Պաշտոնական խաղերում 800 գոլ, վերջին 80-100 տարում ոչ ոք դրան չի հասել։ Դա ցույց է տալիս, թե որքան հիանալի խաղացող է նա:
Բայց Պրեմիեր լիգան ամենամրցունակն է ցանկացած առաջնությունից, և Ռոնալդուն չի կարող ամեն ինչ ինքնուրույն անել: Նա թիմի կարևոր խաղացողներից է, և այսպես պետք է զարգանա «Մանչեսթեր Յունայթեդը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է հաղորդում Daily Mail-ը։