«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Արաուխոյի հետ պայմանագրի երկարաձգումը «Բարսելոնայի» առաջնահերթ առաջադրանքն է։ Նա շատ կարևոր խաղացող է, որը հաղթողի բնավորություն ունի։
Հուսով եմ՝ կկարողանանք համաձայնության հասնել, որովհետև այդ ֆուտբոլիստն անհրաժեշտ է ակումբին և՛ հիմա, և՛ ապագայում։ Ռոնալդը շատ բան է տալիս թիմին»,- Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Արաուխոն կապտանռնագույնների գլխավոր թիմում հանդես է գալիս 2020 թվականից։ Խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023-ի հունիս։