«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է վինգեր Ուսման Դեմբելեի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս ամառ, նա կդառնա ազատ գործակալ։
«Կարող եմ միայն ասել, որ մենք դժվար որոշում ունենք կայացնելու։ Ակումբը եկել է այն եզրակացության, որ եթե նա չերկարաձգի պայմանագիրը, ապա պետք է ինչ-որ բան որոշել։
Մենք երկար սպասեցինք, բանակցությունները շարունակվեցին հինգ ամիս։ Կամ նա կերկարաձգի պայմանագիրը, կամ ակումբը որոշում կկայացնի։
Ես ազնիվ էի նրա հետ, սա հեշտ ու տհաճ իրավիճակ չէ, բայց ակումբի շահերն առաջին տեղում են։
Կամ Դեմբելեն երկարաձգի պայմանագիրը, կամ «Բարսան» կվաճառի նրան։ Այլ տարբերակ չի դիտարվում:
Ուսմանը ցանկանում է մնալ, բայց ոչինչ չի անում դրա համար։ Մենք այլ ելք չունենք։
Ինչ վերաբերում է իր գործակալի խոսքերին, ապա զարմանում եմ, թե ինչու է նա ասում, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, բայց չի անում։ Ես չեմ ուզում որևէ մեկի նկատմամբ անհարգալից լինել, բայց նորից եմ կրկնում, կամ նա կերկարաձգի պայմանագիրը, կամ ակումբը կվաճառի նրան»,- ասել է Չավին Diario Sport -ին: