«Սամպդորիան» հայտնել է նոր գլխավոր մարզչի անունը։ Դա Մարկո Ջամպաոլոն է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
54-ամյա մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ իտալացին արդեն աշխատել է թիմի հետ 2016-ից 2019 թվականներին։ Մարկո Ջամպաոլոն փոխարինեց Ռոբերտո Դ’Ավերսային, ով պաշտոնանկ էր արվել հունվարի 17-ին: «Սամպդորիան» 20 միավորով Ա Սերիայում 16-րդն է:
📄 | OFFICIAL
Bentornato mister: #Giampaolo è l’allenatore della #Sampdoria.
— U.C. Sampdoria (@sampdoria) January 19, 2022