«Լիլը» հայտարարել է ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆայի հետ պայմանագիր կնքելու մասին։
34-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Բեն Արֆայի վերջին ակումբը եղել է «Բորդոն», որից նա հեռացել է անցած ամառ: Նախկինում ֆրանսիացին պաշտպանել է նաև «Լիոնի», «Մարսելի», «Նիցցայի», «Ռենի» և «Նյուքասլի» գույները։
#MercatoLOSC w/ @NBFootball pic.twitter.com/fxME5AmGLR
— LOSC (@losclive) January 19, 2022