Ղազախական «Աստանան» հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ պայմանագիր ստորագրելը:
«Կամոն աչքի է ընկնում ունիվերսալ խաղաոճով. բացի աջ պաշպանի դիրքից, նա հաճախ հանդես է եկել եզրային և աջ կիսապաշտպանի դիրքում, խաղացել է նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում»,- ասվում է «Աստանայի» տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Կամոն 1 տարվա պայմանագիր է կնքել ղազախական ակումբի հետ: