«Ուրարտուի» սաներ Էրիկ Փիլոյանը, Ռադիկ Սարգսյանը և Հայկ Ղևոնդյանը, որոնք ժամանակավորապես հանդես էին գալիս ԲԿՄԱ-ում, վերադարձել են հարազատ ակումբ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Պաշտպան Սարգսյանն ու կիսապաշտպան Ղևոնդյանը ԲԿՄԱ-ում հանդես էին գալիս 2019 թվականից՝ նախ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, իսկ 2021/22 մրցաշրջանում՝ արդեն Հայաստանի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այս մրցաշրջանում Հայկ Ղևոնդյանը թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման, իսկ Ռադիկ Սարգսյանը 2 անգամ է ընդգրկվել հայտացուցակում։
Պաշտպան Էրիկ Փիլոյանն էլ բանակայինների թիմին միացել էր 2021 թվականի ամռանը, 2021/22 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում նա անցկացրել է 6 հանդիպում։