Իտալական Ա Սերիայի 22-րդ տուրի «Միլան»-«Սպեցիա» (1-2) հանդիպման մրցավար Մարկո Սերան խաղավերջում կոպիտ սխալ էր թույլ տվել ու չէր կարողացել զսպել արցունքները խաղից հետո։
Զլատան Իբրահիմովիչը և «Միլանի» մի քանի այլ խաղացողներ խաղից հետո մոտեցել են Սերային և աջակցել նրան: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, շվեդը մրցավարին ասել է, որ «բոլորն էլ սխալվում են»:
Միլանի պաշտպան Թեո Էրնանդեսը համաձայնել է թիմակցի հետ. «Օրինակ, այսօր վրիպեցի 11 մետրանոցից»։
Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում 1-1 հաշվի ժամանակ գոլի հեղինակ դարձավ «Միլանի» հարձակվող Ժունիոր Մեսիասը, սակայն մրցավար Մարկո Սերան սուլեց բրազիլացու հարվածից 1 վայրկյան առաջ` Անտե Ռեբիչի նկատմամբ խախտման պատճառով և չհաշվեց գնդակը: Դա առաջացրել է տանտերերի դժգոհությունը, քանի որ մրցավարը կարող էր թույլ տալ խաղը շարունակել։ Կարճ ժամանակ անց «Սպեցիան» խփեց հաղթական գոլը։