CIES Football Observatory-ի սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը, վերլուծել է, թե 2018/19 մրցաշրջանից ի վեր որքան հաճախ են եվրոպական ակումբները 11 մետրանոց հարվածներ կատարել:
Ամենից հաճախ թոփ 5 լիգաներում այս ընթացքում 11 մետրանոցներ են իրացրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները։ Միջին հաշվով «Մանչեսթեր Յունայթեդը» 11 մետրանոց է իրացնում խաղաժամանակի 299 րոպեն մեկ։
ՊՍԺ-ն 11 մետրանոց է ստանում 305 րոպեն մեկ: «Լացիոն» և «Ինտերը» հարված իրացնում են 315 րոպեն մեկ, «Միլանը» և «Յուվենտուսը»՝ 324:
«Չելսին», 419 րոպեն մեկ 11 մետրանոց իրացնելով, վարկանիշում 24-րդն է, «Բարսելոնան»՝ 25-րդը (428 րոպե), «Մանչեսթեր Սիթին»՝ 26-րդը (434)։
«Բավարիան» վարկանիշային աղյուսակում 34-րդն է (466 րոպե), Մադրիդի «Ռեալը» 42-րդն է (503):
Ամբողջական ցուցակն այստեղ: