«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, «Բետիսը» 25-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու հայտ է ներկայացրել:
Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին Պրեմիեր լիգայում ընդամենը յոթ խաղ է անցկացրել՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Զինչենկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։