«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հունվարի սկզբին ակումբի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննադատել է ներկայիս թիմի մի շարք խաղացողների, հայտնում է 90min-ի լրագրող Գրեմ Բեյլին:
Ըստ աղբյուրի՝ գերմանացին ասել է, որ այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Հարի Մագուայրը, Աարոն Վան-Բիսական և Լյուկ Շոուն այնքան լավը չեն, որ կարողանան խաղալ «կարմիր սատանաների» կազմում։ Ռանգնիկը կարծում է, որ ակումբը պետք է մեծ փոփոխություններ կատարի պաշտպանական գծում:
Մասնագետը խորհուրդ է տվել ղեկավարությանը ուշադրություն դարձնել «Վուլվերհեմփթոնի» 24-ամյա պաշտպան Մաքս Կիլմանին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։ Հունվարի 20-ին ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի «Բրենթֆորդի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բրենթֆորդի» հաղթանակը գնահատում է 4,60 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ ՄՅՈՒ-ի հաղթանակը՝ 1,85։