«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը հույս է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կավարտի կատալոնական ակումբում։
«Հիանալի կլիներ, որ նա նույնպես ավարտեր իր կարիերան այստեղ: Նա պատմություն ունի կերտած այս ակումբում:
Այն սկսվել է այստեղ ու գեղեցիկ իրադարձությունների զարգացում կլինի, եթե այստեղ էլ ավարտվի:
Դա հիանալի նվեր կլիներ Մեսսիի համար: Ակումբը կարող է այդ հարցով զբաղվել և անել դա»,- ասել է բրազիլացին Catalunya Radio-ի եթերում: