«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը խոստովանել է, որ ցանկանում է մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքականի կազմում։
«Ես ապրում եմ նպատակներով, և դրանք միշտ պետք է լինեն կարճաժամկետ: Իմ առաջնահերթությունը «Բարսելոնա» վերադառնալն էր։
Հիմա իմ նապատակն աշխարհի առաջնություն է դարձել, քանի որ նախորդը բաց եմ թողել վնասվածքի պատճառով։ Ես շատ կաշխատեմ այնտեղ լինելու իրավունքը վաստակելու համար։ Ես գիտեմ, որ դա կախված է այն խաղամակարդակից, որը ես կցուցադրեմ Լա Լիգայում»,- Ալվեշի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի 2022 թվականի նոյեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին։ Մրցաշարի ժամանակ Ալվեշն արդեն 39 տարեկան կլինի։