«Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է «Նյուքասլի» և «Լեսթերի» դիտակետում, հայտնում է The Times-ը:
Էրիկսենն այժմ ազատ գործակալ է և նոր ակումբ է փնտրում։ «Նյուքասլն» ու «Լեսթերը» պատրաստ են օգտվել այս իրավիճակից՝ դանիացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար։
Ավելի վաղ 29-ամյա խաղացողի հետ բանակցություններ են սկսվել «Բրենթֆորդը»։ Ըստ The Athletic-ի՝ Քրիստիանը մոտ է «Բրենթֆորդին» միանալուն․ այս տրանսֆերը տրամաբանական է թվում, քանի որ ԱՊԼ-ի նորեկների կազմում բավականին մեծ է դանիական «սփյուռքը» (գլխավոր մարզիչը ևս դանիացի է): «Մեղուները» Էրիկսենին առաջարկել են 6-ամսյա պայմանագիր՝ այն մեկ տարով հետաձգելու հնարավորությամբ։
Նշվում է, որ դանիացին Եվրոպայում հանդես գալու այլ տարբերակներ ևս ունի, բայց նախընտրում է վերադառնալ ԱՊԼ։