Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին համեմատել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակը «Ոսկե գնդակի» հետ:
«Յուրաքանչյուր մրցանակ ունի իր կանոնները: Ինձ համար միշտ ավելի կարևոր է, երբ ընտրում են խաղացողներին և մարզիչներին:
Դա ավելի կարևոր է, քան երբ ընտրում են այլ մարդիկ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
2021 թվականի «Ոսկե գնդակը» ստացավ Լիոնել Մեսսին։ Այս մրցանակի հաղթողին ընտրում են լրագրողները։ ՖԻՖԱ-ի The Best մրցանակի հաղթողին ընտրում են ազգային հավաքակնների մարզիչներն ու ավագները, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու երկրպագուները։