Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում նոր պայմանագրեր առաջարկել կիսապաշտպաններ Գարեթ Բեյլին և Իսկոյին, ինչպես նաև պաշտպան Մարսելոյին, հայտնում է Football Espana-ն։
Բեյլը, Իսկոն և Մարսելոն կհեռանան թիմից այս մրցաշրջանի ավարտին, հայտնում է հրատարակությունը։ Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ երկարաձգել պայմանագրերը։
Աղբյուրը հայտնում է նաև, որ մադրիդցիները համաձայնության են եկել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, ինչպես նաև պլանավորում են երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ և բարձրացնել վինգեր Վինիսիուս Ժունիորի աշխատավարձը։
Մարսելոն Մադրիդի «Ռեալում» խաղում է 2007 թվականից, կիրակի օրը 33-ամյա բրազիլացին իր 23-րդ տիտղոսը նվաճեց թիմի հետ՝ կրկնելով ակումբային ռեկորդը։ Բեյլն ու Իսկոն «Ռեալում» խաղում են 2013 թվականից։