«Միլանը» հետաքրքրված է «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Ջաֆեթ Տանգանգայի ծառայություններով:
Իտալական ակումբը ցանկանում է վարձակալել 22-ամյա անգլիացուն, բայց «Տոտենհեմը» դեռևս պատրաստ չեն բաց թողնել նրան հունվարին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Միլանը» հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էրիկ Բայիի և Աբդու Դիալոյի ծառայություններով՝ ՊՍԺ-ից:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Տանգանգան 9 հանդիպման է մասնակցել: