Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին Twitter-ում հայտնել է իսպանացի լրագրող Ժերար Ռոմերոն։
Ինչպես նշվում է, նա առաջարկներ ունի Հարավային Ամերիկայի և Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Այնուամենայնիվ, 34-ամյա հարձակվողը ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում, ուստի հարմար տարբերակներից մեկը տեսնում է «Ասթոն Վիլլան»՝ Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ։
Նրանք միասին խաղացել են «Լիվերպուլում»։ Սուարեսը կարծում է, որ ունակ է խաղալ այնպիսի ուժեղ առաջնությունում, ինչպիսին Պրեմիեր լիգան, չնայած իր տարիքին։
Այս մրցաշրջանում Սուարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։