«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան խոսել է կատալոնական ակումբի ներկայիս վիճակի մասին.
«Մեսսին թողեց հսկայական բաց, որը դժվար է լրացնել: «Բարսելոնան» պետք է փորձի այնպես անել, որ դա հնարավորինս քիչ ազդի իրենց վրա, և որքան շուտ մոռանան Մեսսիին, այնքան լավ:
Ամենակարևորն այն է, որ Չավիի օրոք թիմը ցուցադրում է էվոլյուցիա և Սուպերգավաթում հավասար պայքար մղում Մադրիդի «Ռեալի» հետ:
Երիտասարդ խաղացողները փորձ են ձեռք բերում, և պետք է համբերատար լինել, բայց մարզչական ձեռքն արդեն երևում է»,- Սավիոլայի խոսքերն է մեջբերում Esports COPE-ն։