«Տոտենհեմը» ցանկանում է «Ռոմայի» կիսապաշտպան Ջորդան Վերետուին Պրեմիեր լիգա վերադարձնել:
Ըստ Il Tempo պարբերականի, «Տոտենհեմը» հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում։
Վերետուն ժամանակին հանդես է եկել «Ասթոն Վիլլայի» կազմում, որտեղից էլ տեղափոխվել է Ա Սերիա։
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։